Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Վարդան Հովհաննիսյանի վարած «BMW» մակնիշի և Ռոբերտ Մադինյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։