ԱՄՆ Պետդեպարտամենտը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ։
«Դեռ մեկ տարի առաջ անդրադարձել էինք այս հարցին: Իհարկե, դա այն ժամանակ իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր, այս զարգացման մասին այլ մանրամասներ չունեմ»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը:
Հիշեցնենք` Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ին ավարտեցին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանի պահպանությունը:
Պահպանությունը հանձնվել է հայկական կողմին: