Օգոստոսի 1-ի երեկոյան միայն Armflix-ում տեղի կունենա « Եթե ես կրկին պարեմ» սիրային մելոդրամայի երկար սպասված պրեմերիան։ Սա բացառիկ պատմություն է սիրո, փորձությունների, դրանք հաղթահարելու ու կյանքի նկատմամբ կորցրած հավատը վերականգնելու մասին: Օգոստոսի 1-ի երեկոյից միայն Armflix-ի բաժանորդները կունենան էքսկլյուզիվ հնարավորություն դիտելու գեղեցիկ սիրո այս պատմության մասին պատմող սերիաները և հետևել ֆիլմի զարգացումներին։
« Եթե ես կրկին պարեմ» ֆիլմը բալետի առաջատար պարողի մասին է, ով պատերազմի ժամանակ քայլելու կարողությունը կորցնելու արդյունքում կորցնում է նաև հավատը կյանքի ու ապագայի նկատմամբ։ Սակայն նրա կյանքում Անաիս անունով աղջկա հայտնությունը վերականգնում է ապրելու ցանկությունն ու փափագը։ Գլխավոր կերպարներից Արմենին մարմնավորում է Հայաստանի բալետի լավագույն և առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը իսկ Անաիսի կերպարը մարմնավորում է Էլեն Սաֆարյանը, ով ի դեպ երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Յուլիա Ֆինկը, Արման Ղազարյանը, Հայկ Պետրոսյանը, Հովհաննես Զիրոյանը, Սևակ Սանթրոսյանը և այլոք։
Armflix-ի բաժանորդներն արդեն այսօր ունեն էքսկլյուզիվ հնարավորություն վայելելու գեղեցիկ սիրո այս պատմությունը, քանի որ ֆիլմի դեբյուտը բացառապես այս հարթակում է: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել կարող են հենց այս պահին Armflix համայնքին՝ ֆիլմի ուշագրավ ու հետաքրքիր զարգացումները բաց չթողնելու համար։ Բարի դիտում։