Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում առավոտյան ժամը 06․15 պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել է տան զգալի հատվածը։
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տեղեկությունների համաձայն, գազի արտահոսք է տեղի ունեցել, երբ տան անդամները առավոտյան սուրճ են դրել գազին, միանգամից պայթյուն է գրանցվել ու տան մի մասը հողին է հավասարվել։
Մանրամասները՝ տեսանյութում։