Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հուլիս 31 14:07 2024

Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում` Շենգավիթի դատարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղա երեխայի։

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։

 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։