Ինձ միշտ են ասում՝ վերադարձեք պաշտոնին, իմ իրավունքները պահպանվում են, բայց այս պահին ես պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում. Մամիկոն Ասլանյան


Ինձ միշտ են ասում՝ վերադարձեք պաշտոնին, իմ իրավունքները պահպանվում են, բայց այս պահին ես պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում. Մամիկոն Ասլանյան
Հուլիս 31 12:50 2024

Միշտ են ինձ ասում՝ վերադարձեք պաշտոնին, իմ իրավունքներն, ըստ էության, պահպանվում են, բայց այս պահին, այս պայմաններում անիմաստ եմ համարում իմ իրավունքերի վերականագնման համար խոսելը. հերթական դատավարության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին համայնքապետ Մամկոն Ասլանյանը։

«Այն, ինչ իմ նկատմամբ իրականացվել է և դեռևս իրականացվում է, այս պահին ես պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում, ավելի գլոբալ եմ մտածում, որպես նաև տասնամյակների ստաժ ունեցող իրավաբան, որ մեր երկրում պետք է կայանան այն իրավական ինստիտուտները, որոնք որոշում են մարդկային ճակատագրեր։  Ես որոշակի դիմակայունություն ունեմ, բայց մարդիկ կան, որ կարող են մտնել այդ հորձանուտ ու կորցնել իրենց։ Կարծում եմ՝ դատական և իշխանության մյուս թեևերը պետք  է գործեն  անկախ, անկախ դատական իշխանությունը կայանա և իրավական համակարգը զերծ մնա քաղաքական ճնշումներից, որը տեսել եմ, և հուսով եմ հետագայում չեմ տեսնի»,-ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։