Մահացել է գրող Գուրգեն Մահարու որդին` գրականագետ Գրիգոր Աճեմյանը, այդ մասին հայտնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։
«Նա իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա շուրջ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով: Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր։ Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով»,- գրել է նա։