Քաղաքացին կաշառք է վճարել մեքենան հետ ստանալու դիմաց. ՆԳՆ հակակոռուպցիոն վարչության բացահայտումը


Քաղաքացին կաշառք է վճարել մեքենան հետ ստանալու դիմաց. ՆԳՆ հակակոռուպցիոն վարչության բացահայտումը
Հուլիս 30 22:51 2024

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ կաշառք տալու դեպք է բացահայտվել:

 

 

Արմավիր քաղաքի բնակիչը, տեղեկանալով համաքաղաքացու մեքենան ոստիկանության ծառայողների կողմից Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու մասին, այն հնարավորինս շուտ այնտեղից հանելու դիմաց, ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով, ապրիլի 2-ին համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ:

 

Քաղաքացին վճարել է նշված գումարը՝ գիտակցելով, որ այն պետք է ծառայի որպես կաշառք:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար: