Գագիկ Ծառուկյանը գերիների հարցը վերակենդանցրեց միջազգային օրակարգում՝ օգտագործելով ազդեցիկ կապերը


Գագիկ Ծառուկյանը գերիների հարցը վերակենդանցրեց միջազգային օրակարգում՝ օգտագործելով ազդեցիկ կապերը
Հուլիս 30 21:51 2024

Փարիզի Ամառային օլիմպիական  խաղերը   Հայաստանի համար ունեցան նաև քաղաքական մեծ նշանակություն  Բաքվում  պահվող հայ  գերիների խնդիրը միջազգային հարթակներում բարձրաձայնելու, օրակարգում  պահելու փորձերի  առումով։  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  այս  հարթակը ևս փորձեց ծառայեցնել մեր հայրենակիցներին  գերությունից ազատելու գործին։ Նա  նամակ էր ուղղել միջազգային օլիմպիական հանրությանը՝ կոչ անելով, հավատարիմ մնալով օլիմպիզմի վեհ գաղափարներին, ջանքեր ներդնել Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ։ Նամակում Ծառուկյանը շեշտել էր, որ այս պահին երկու պետությունները գտնվում են խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի փուլում, և փաստացի պատանդի կարգավիճակով պահվող գերիների ազատումը կօգներ խաղաղության գործընթացին և կկայունացներ իրավիճակը մեր տարածաշրջանում։

Ծառուկյանի կոչին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը՝  արձագանքել էր՝ կարևորելով խաղաղության գործընթացին շանս  տալը։ Նա   կոչ էր արել   բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ խթանելով փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիզմի հիմնարար սկզբունքներին համապատասխան։

 
 

Փաստացի  Գագիկ Ծառուկյանը իր ուղերձով  միջազգային հանրությանը  հիշեցրեց հայ գերիների մասին, ընգծեց մարդասիրական արժեքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Կոչը  նաև հիշեցում էր  Բաքվին՝ Հայաստանում հայ գերիներին սպասում են, հարցը  փակված չեն  համարում  և  իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է նաև  մեր  պատանդված  հայրենակիցներին ազատ արձակել։

Գագիկ Ծառուկյանի  ուղերձը բարոյական, քաղաքական և  տեղեկատվական նշանակություն ունեցավ։ ՀԱՕԿ նախագահը ցույց տվեց, թե ինչպես կարող են անհատներն, իրենց  ազդեցիկ կապերը  օգտագործելով , ծառայել  հայրենիքին ու հայրենակիցներին։

Գագիկ Ծառուկյանի ուղերձին, հաշվի առնելով նաև այն, որ անպատասխան չէր մնացել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից, կարող էին հաջորդել  կոնկրետ քայլեր եթե  իշխանությունները  զուգահեռաբար  այս հարցը  տաք պահեին միջազգային հարթակներում Ադրբեջանի քմահաճույքները բավարարելուց առաջ։ Ընդհանրապես միջազգային կառույցները կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա իր պարտավորությւոնները չկատարելու համար, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունները կարող են անգամ իրենց կոչերով ազդեցություն ունենալ, բայց այդ  կոչերը արդյունք  չեն ունենա եթե մեր ղեկավարությունը հետևողական  չիլինի դրանք կատարելու  համար և ժողովրդի օրակագում էլ հարցը տաք չմնա, պահանջատիրություն չլինի։

Հայաստանում քիչ չեն անձնական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ  անհատները, բայց քչերն են, որ իրենց կապերը պատրաստ են ծառայեցնել ի շահ հայերնիքի։ Կան հարցեր, որոնց լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր՝ շղթայական գործողություններ․ Գագիկ Ծառուկյանն իր ուղերձով դա ցույց տվեց։