Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այդ մոտեցումը. Ալի Խամենեի


Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այդ մոտեցումը. Ալի Խամենեի
Հուլիս 30 15:41 2024

Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այդ մոտեցումը. այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: 

«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից»,- ասել է նա:

Խամենեին ընդգծել է, որ օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն  իրենց հարևան երկրների հետ հարաբերություններում։ 

Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի ՀՀ տարածքում: