Հուլիսի 30-ի աստղագուշակ


Հուլիսի 30-ի աստղագուշակ
Հուլիս 30 12:18 2024

Խոյ – Մասնագիտական ոլորտում որեւէ քայլեր չձեռնարկեք: Հատկապես հրաժարվեք նոր, նույնիսկ առաջին հայացքից հեռանկարային գործնական առաջարկներից: Ձեզ ամբողջ օրվա ընթացքում կտանջեն կասկածները եւ անվստահությունը, որով պայմանավորված կաճի ներքին լարվածությունն ու նյարդային կլինեք:

 
 
 

Ցուլ – Այս շրջանում դուք կբախվեք հիմնականում հաճելի հարցերի: Նոր ու հետաքրքիր առաջարկություններ կանեն ձեզ: Զբաղվեք այն ամենով, ինչը կամրապնդի ձեր դիրքերը, սակայն ժամանակ հատկացրեք նաեւ հանդիպումների եւ ընկերներին տված խոստումները կատարելու համար:

 
 

Երկվորյակ – Հարազատների հետ կոնֆլիկտները կարող ենք մթագնել ձեր օրը եւ փչացնել տրամադրությունը: Շատ հարցերում սակայն դուք կկարողանաք հստակություն մտցնել: Հիշեք, որ այնուհանդերձ խորհուրդ չի տրվում հասնել մինչեւ կոպտություն եւ գոռգոռոցի: Ֆինանսական հարցերում զգոն եղեք եւ մի շտապեք որոշումներ կայացնել:

 
 

Խեցգետին – Կարեւոր գործերն ավելի լավ է հետաձգել: Այժմ դուք կարող եք շատ գործնական եւ կարեւոր հարցերում որպես ոչ-կոմպետենտ երեւալ: Կարեւոր է, որ ժամանակ չվատնեք բացասական էմոցիաների վրա: Ընկերների եւ բարեկամների աջակցությունն ու ողջամիտ խորհուրդները ձեզ կօգնեն, որպեսզի ավելի ինքնավստահ զգաք ձեզ:

 

Առյուծ – Օրը հարմար է ցանկացած նոր նախաձեռնության համար: Վիճելի հարցերը փորձեք լուծել առանց կոնֆլիկտների եւ սուր վիճաբանությունների: Մի զրկեք ձեզ շփումից եւ հանդիպումներից: Ձեր համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում կթագավորի փոխադարձ հասկացողությունն ու ներդաշնակությունը: Այժմ նոր ծանոթությունների համար լավ ժամանակահատված է:

Կույս – Այսօր էմոցիոնալ առումով կարող է թեժ լինել ձեր համար: Եթե չեք ցանկանում հարթել ձեր մտերիմների ու շրջապատի մարդկանց հետ ունեցած հակասությունները, ապա գոնե փորձեք զուսպ լինել էմոցիաների եւ խոսքերի առումով: Ինքնավերահսկողություն սահմանեք ինքերդ ձեր համար: Այդպես դուք կկարողանաք խուսափել մեծ բախումներից եւ նաեւ ձեր հեղինակությունը չի տուժի:

Կշեռք – Եթե նոր գործեր ունեք սկսելու, ապա սկսեք անվարան: Հարմար օր է նաեւ կարեւոր գործերով զբաղվելու համար: Պլաններ կազմեք համարձակ կերպով նաեւ ապագայի վերաբերյալ: Սակայն ձեր խաղի կանոնները մի թելադրեք ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին: Հավատացեք, դա նրանց ամենեւին դուր չի գա: Ավելի լավ է զիջեք, եթե նման բան պահանջվի ձեզանից:

 
 

Կարիճ – Խոճընդոտների մի ամբողջ շարք կարող է ծառանալ ձեր դիմաց, որն հաղթահարելը կլինի շատ բարդ եւ դժվար: Չարության եւ ագրեսիայի որեւէ դրսեւորումից զերծ մնացեք: Այլապես ձեր շորջը այսօր կտիրի միայն լարվածություն, հակակրանք եւ անհասկացողություն ձեր անձի հանդեպ:

Աղեղնավոր – Մի տրվեք գայթակղիչ գործանական առաջարկություններին, եթե նրանք կլինեն չափազանց եկամտաբեր եւ հեռանկարային: Եթե ամեն դեպքում կունենաք կասկածներ, ապա խորհրդակցեք մասնագետների հետ: Օրը հարմար է ամեն տեսակ անձնական, սիրային եւ նոր ծանոթություններին առնչվող գործերի համար:

 

Այծեղջյուր – Հնարավոր են ոչ մեծ վիճաբանություններ սիրելի մարդու կամ ընտանիքի տարեց անդամների հետ: Հակասությունները սակայն ոչ թե սկզբունքային հարցերի շուրջ են, այլ պարզ մի բանի. պարզապես դուք չեք կարողանում կամ չեք ուզում իրար լսել: Ջերմ խոսքերի հարցում ժլատություն մի արեք: Առատաձեռն եղեք նաեւ ուշադրության այլ նշանների եւ նվերների հարցում։

 

Ջրհոս – Շրջանը, որն ապրում եք հիմա, նման է քննությունների եւ կախված այն հանգամանքից, թե դուք ինչպես կհանձնեք այդ քննությունները, հետագա իրադարձությունները կզարգանան ըստ այդմ: Միայնակ Ջրհոսները կկարողանան հանդիպել հետաքրքիր մարդու: Պարտք մի տվեք եւ պարտք մի վերցրեք, այլապես կունենաք ֆինանսական լուրջ բարդություններ:

 

Ձուկ – Օրը բարենպաստ է զվարճալի միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց այցելելու համար: Հաջող կանցնեն նաեւ գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Եթե որոշել եք այս օրը նվիրել հյուր գնալուն, ապա, դա արեք ձեր երկրորդ կեսի հետ, սակայն այնպես, որ նա անտեսված չմնա հյուր գնալու թոհուբոհի մեջ: Այլապես նա կվիրավորվի ձեզանից: