Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավորական խորհրդակցության ընթացքում հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացը։
Զեկուցեցին, որ անվտանգության նկատառումներով մանկապարտեզներում տեսահսկման համակարգի տեղադրման տեխնիկական առաջարկը մշակվել է, և այժմ գործընթացը գտնվում է գնումների փուլում։
Հիշեցնենք՝ դեռ ապրիլին Տիգրան Ավինյանը հանձնարարական էր տվել, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում տեղադրվեն տեսախցիկներ։
«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելիություն մի քանի անձի, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», - ասել էր Ավինյանը։