ՌԴ Վոլգոգրադի մարզում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռ է կործանվել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս է եղել։ Անձնակազմը կարողացել է ժամանակին ցած նետվել։
Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։