Քաղաքացին Սևանի ափից մոտ 200 մետր հեռացել ու չի կարողացել վերադառնալ


Քաղաքացին Սևանի ափից մոտ 200 մետր հեռացել ու չի կարողացել վերադառնալ
Հուլիս 27 16:37 2024

Հուլիսի 27-ին, ժամը 14:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրակարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 200 մետր հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:

Փրկարարները քաղաքացի Ա. Ի.-ին (ծնված 1994 թ․) և լողամիջոցը մոտեցրել են ափ։