Մոսկվայում ձերբակալվել է Մարկ Մանուկյանը


Մոսկվայում ձերբակալվել է  Մարկ Մանուկյանը
Հուլիս 27 12:21 2024

Ռուսաստանի մայրաքաղաքում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ТАСС-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրան ներկայացվել է անփութություն դրսևորելու մեղադրանք: Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը:

Մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: