Հարևանները պետք է քաջատեղյակ լինեն միմյանց խնդիրներից․ հանդիպել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանականները


Հարևանները պետք է քաջատեղյակ լինեն միմյանց խնդիրներից․ հանդիպել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանականները
Հուլիս 26 10:25 2024

Սամցխե-Ջավախքում կայացել է Վրաստանի և Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպումը, քննարկվել է տնտեսական և քաղաքական համագործակցությունը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ընդգծել է Վրաստանի շահագրգռվածությունը Հայաստանի կայունությամբ և Հայաստանի պրագմատիկ մոտեցումն այն կայունությանը, որը Թբիլիսին պահպանում է ծանր իրավիճակում՝ հավելելով, որ հարևանները պետք է քաջատեղյակ լինեն միմյանց խնդիրներից։