Բոնոն ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը


Բոնոն ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը
Հուլիս 26 09:15 2024

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քվինի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ հավելելով․

«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։