Շաբաթ օրերն այցելելու ենք Վայոց Ձոր. Բագրատ սրբшզան


Շաբաթ օրերն այցելելու ենք Վայոց Ձոր. Բագրատ սրբшզան
Հուլիս 25 23:25 2024

«Շաբաթ և կիրակի օրերը այցելելու ենք Վայոց Ձոր»,-Ավան վարչական շրջանում բակային հանդիպման ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ մարզում այցելելեու են տարբեր վայրեր , ինչպես նաև երիտասարդնաերի կազմակերպած ճամբարը։

Սրբազանը տեղեկացրեց, որ ավանդության համաձայն Երևանում հանդիպոը տեղի կունենա երկուշաբթի՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում, ժամը 19։30-ին, իսկ Երևանում շաբաթվա ընթացքում երկու անգամ են բակային հանդիպումներ լինելու։

Բագրատ սրաբազանը հայտարարեց, որ պետք է այցելեն առողջական որոշակի խնդիրներ ունեցող սիրված դերասան Հրանտ Թոխատյանին և հրաժեշտի աղոթքով ավարտեց հանդիպումը՝ վստահեցնելով, որ Սրբազան պայքարն անպայման հասնելու է իր նպատակին։