«Առաջին իսկ օրվանից երբ նեռը եկել էր Ոսկեպար և ժողովրդին խաբել, այդ օրվանից, իրենց կեղծ, ինքնություն չունեցող ֆեյքերի բանակ կոչվածն ամենասարսափելի ձևով հարձակվել է մեզ վրա»,-Ավան վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ գիտակից քաղաքացիներն սոցիալական ցանցերում իրենց իրական դեմքերով այդ կեղծ օգտատերերին պատասխանել են և իշխանություններն այդտեղ մի այլ կերպ են պարտվել։
Բագրատ սրբազանը հիրշեցրեց, որ դրանից հետո իշխանական լրատվամիջոցները սկսեցին կեղծ քարոզը Սրբազան շարժման դեմ, և այդ ժամանակ շարժումը լուսաբանող լրատվամիջեցներն իրենք սկսեցին հակադարձել դրան՝ ճշմարտությունը տարածելով։
«Տեսան դա էլ չեն կարողանում, անցան ձեր գումարներով վճարված խորհրդարանի ամբիոն, այդ պատվանդանի վրա, որը պետք է մեծ մասով հիմնականում մի հատ Էկզորսիզմի ենթարկել, որ այդ դիվական շունչը դուրս գա այդտեղից։ Աբյց իշխանություններն այդտեղ էլ չհաջողեցին»,-ասաց Սրբազանը։










