Քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին ազատություն եմ մաղթում․ Բագրատ Սրբազան


Քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին ազատություն եմ մաղթում․ Բագրատ Սրբազան
Հուլիս 25 21:03 2024

Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձն է։ Բագրատ Սրբազանը շնորհավորեց նրան և մաղթեց ամենակարևորը՝ ազատություն։

Լրագրողների հետ զրույցում Սրբազանը նշեց․

«Գիտեք, որ երկարաձգել են  քաղաքական բանտարկյալ  Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը։ Նրան ազատություն եմ մաղթում»։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այս պահին Երևանի Ավան վարչական շրջանում է, որտեղ ընթանում է նրա հանդիպումը բնակիչների հետ։