Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա. Կարեն Սարգսյան


Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա. Կարեն Սարգսյան
Հուլիս 25 12:33 2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեղեկատվություն չունի, թե երբ է իր ղեկավարած մարզում սահմանազատման գործընթաց սկսվելու։

«Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվեն, իրենք (ադրբեջանցիները) 2021–22 թ.Գեղարքունիքի օկուպացված տարածքներից պետք է դուրս գան։ Նախկինում ես այդպես եմ ասել։ Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները, իսկ այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,-լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։