Կարգավորումները փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ է փոփոխվում. Ավանեսյանը՝ «Զարյա 3» նռնակների կիրառման թույլտվության մասին


Կարգավորումները փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ է փոփոխվում. Ավանեսյանը՝ «Զարյա 3» նռնակների կիրառման թույլտվության մասին
Հուլիս 25 11:59 2024

Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է հետին թվով հրաման արձակել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3» տեսակի նռնակներ։

«Որևէ հետին թիվ չկա, չեմ կարծում, թե այստեղ ինտրիգ կա»,-ասաց նախարարը։
 
Նա ասաց, թե չի կարծում, որ դրա համար հատուկ հիմնավորում պետք է ներկայացնի։
 
«Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ փոփոխվում է»,-ասաց Ավանեսյանը՝ նշելով, թե կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ