Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Կքննարկվեն նաև Հունաստանի հետ հարաբերությունները, հակամարտությունը Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը։