Երևանում քաղաքացին ԱՍՀ նախարարության «չինովնիկների» բյուրոկրատիայի արդյունքում մահացել է


Երևանում քաղաքացին ԱՍՀ նախարարության «չինովնիկների» բյուրոկրատիայի արդյունքում մահացել է
Հուլիս 24 10:54 2024

Երեկ՝ հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 1-03 շտապ օգնության բժշկուհին ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը և «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազամը մի քանի ժամ շարունակ չեն կարողացել հստակ պատասխան ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչ է լինելու անօգնական վիճակում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հետ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ շտապօգնությունում ահազանգ է ստացվում, որ մի քաղաքացի անօգնական վիճակում գտնվում է փողոցում։ Շտապօգնության թիվ 23 բուժբրիգադը՝ բժշկուհի Մարինե Եփրիկյանի գլխավորությամբ շատ արագ արձագանքում է և այդ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով փորձում են տեղափոխել հիվանդանոց և նրան բերում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սկզբից ընդունարանում գտնվող կին աշխատակիցը հայտնում է, որ նա իրենց բուժառուն չէ, քանի որ փաստաթղթեր չունի ու մինչ ներկաները փորձել են այդ կնոջը հայտնել, որ բուժառուն առողջական խնդիրներ ունի և ճիշտ կլինի, որպեսզի բժիշկները օգնություն ցուցաբերեն, նա պնդում է իրենը, ասելով, որ եթե նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա, ապա իրենք ոչինչ չեն անի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։