Բացահայտվել է Գյումրիում մեկ տարի առաջ կատարված սպանությունը


Բացահայտվել է Գյումրիում մեկ տարի առաջ կատարված սպանությունը
Հուլիս 23 17:39 2024

Հուլիսի 21-ի ժամը 11,09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը:

Այս մաին հայտնում են ոստիկանությունից:

«Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես հարազատների հետ կապը կորցրած որոնվող 56-ամյա կնոջ դիակն է:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը:

Բաժնում նա խոստովանել է, որ 2023 թ. ապրիլի վերջ-մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում լինելով 56-ամյա կնոջ մոտ՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, իսկ առավոտյան արթնանալով տեսել է, որ կինը մահացել է: Ապա վերցրել է նրա բջջային հեռախոսները, տան և բակի դռները բանալիով փակել է ու հեռացել:

Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր»:

Կատարվում է նախաքննություն: