Բայդենը շատ իմաստուն քայլ արեց, իսկ Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար. Միջազգայնագետ


Բայդենը շատ իմաստուն քայլ արեց, իսկ Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար. Միջազգայնագետ
Հուլիս 22 10:09 2024
Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի գնահատմամբ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շատ իմաստուն քայլ է արել:
 
Ըստ նրա` դա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ:
 
«Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, նա ԱՄՆ պատմության լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել:
 
Անձամբ կարծում եմ, որ 2016-ին Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատների ամենից սխալ հաշվարկված քայլերից էր, և եթե առաջադրվեր նույն Բայդենը, նա Թրամփին հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար: Թրամփը չհաղթեց, Հիլարին պարտվեց: Այդ դեպքում Բայդենի թողած ժառանգությունն էապես այլ կլիներ, նրան այլ կերպ կհիշեին: Ի դեպ, սենատոր եղած տարիներին նա Հայաստանի լավագույն բարեկամներից է եղել:
 
Ինչ վերաբերում է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ Հարիսի թեկնածությունը նույնպես լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ն: Իրականում Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու:
 
Իսկ Քամալա Հարիսն իր 70-80 միլիոնանոց ձայները «քնած» ունի»,- Facebook-ում գրել է Սարգսյանը: