Երևանում փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ


Երևանում փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ
Հուլիս 21 16:54 2024

Հուլիսի 21-ին, ժամը 11:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին վնասվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 4 քմ)։