Հայտնի է Հովհաննես Հարությունյանի մահվան պատճառը


Հայտնի է Հովհաննես Հարությունյանի մահվան պատճառը
Հուլիս 21 14:30 2024

Ինչպես հայտնել էինք, մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը: «Իրավունք»-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն, տասն օր առաջ Հովհաննեսի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի շրջանում գոյացություն, որը զարգացել է կայծակնային արագությամբ։ Կյանքի ու մահվան պայքար տալուց հետո, ցավոք, Հովհաննեսին չի հաջողվել հաղթահարել չարաբաստիկ հիվանդությունը։