Պայթյունը եղել է Կապանի հրաձգարանի հարակից տարածքում. մահացածը 64-ամյա քաղաքացի է


Պայթյունը եղել է Կապանի հրաձգարանի հարակից տարածքում. մահացածը 64-ամյա քաղաքացի է
Հուլիս 20 20:29 2024

Կապանում պայթյունը եղել է հրաձգարանի հարակից տարածքում, ինչի հետևանքով 64-ամյա քաղաքացի է մահացել, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա:

Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով»,- նշեց Սարգսյանը:

Հանգամանքները պարզվում են: