Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում խոսել է Մեծ Բրիտանիայում ձախողված բանակցությունների մասին։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն այսօր ինքն ավելի քիչ լավատես է այս հարցում՝ մատնանշելով Լոնդոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձախողված հանդիպումը։
Մասնավորապես, Ալիեւը նշել է, որ հանդիպման նախաձեռնությամբ հանդես էր բրիտանական կառավարությունը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորս ամիս առաջ նմանատիպ հանդիպում կազմակերպել էր Մյունխենում և, ինչպես ասել է Ալիեւը, նման առաջարկ եղել է Մեծ Բրիտանիայի կառավարությունից։
«Նախատեսվում էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցեր դրան, իսկ հետո կհեռանար՝ մեզ թողնելով երկուսով։ Բայց վարչապետ Փաշինյանը հրաժարվեց։ Հարց, եթե նա չի ցանկանում ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող ենք խոսել: Եթե նա չի ցանկացել խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ապա ինչու՞ է այցելել Լոնդոն։ Այսինքն՝ շատ հարցեր շատ վիճելի են։ Բայց կտեսնենք»,- ասել է նա: