Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, այն զգացվել է նաև Հայաստանում


Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, այն զգացվել է նաև Հայաստանում
Հուլիս 18 19:57 2024

Թուրքիայի արևմուտքում 3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոկենտրոնը Ցնցումները զգացել են նաև Հայաստանի բնակիչները՝ հատկապես սահմանային գոտում։

Սոցցանցերում մարդիկ նշում են, որ ուժգին երկրաշարժը մասնավորապես զգացվել է Արարատի մարզում, Գառնիում։