Վուդստոկում (Մեծ Բրիտանիա) Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համախմբվածության և զարգացման հարցերով պետքարտուղարի միջև։
Ինչպես հաղորդում է APA-ն՝ ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների զարգացման տարբեր ասպեկտներ և հեռանկարներ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, ինչպես նաև գործընթացի ներկա վիճակը: Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։