Երևանի մետրոպոլիտենը հեղեղումից վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով. պարզաբանում


Երևանի մետրոպոլիտենը հեղեղումից վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով. պարզաբանում
Հուլիս 18 12:47 2024

Երեկվա հորդառատ անձրևի պատճառով Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի  «Շենգավիթ»  կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով»,- հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Հիշեցնենք, որ երեկ ուժեղ  անձրևը հեղեղել էր Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանը։