«Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա։ Չենք հանգստանա մինչև համաձայնություն չլինի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա նշել է, որ Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։
«Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության, տարածաշրջանին անվտանգության համար։
Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ կատարել:
Մենք պատրաստվում ենք շարունակել մղել կողմերին այս տարաձայնությունները լուծելու և վերջնական համաձայնության հասնելու»,- ասել է նա։