Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար․ Բագրատ Սրբшզան


Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար․ Բագրատ Սրբшզան
Հուլիս 15 21:12 2024

Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ այսօր ընթանում է հավաք, հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ասում եմ բա լավ, կուսակցություններն ինչպե՞ս են բացում հաշիվները, լիքը ընդդիմադիր կուսակցություններ կան, այդ մարդկանց ինչո՞ւ չեն արգելել, օրինավոր ճանապարհով է չէ,  բանկում հաշիվ բացես, նյութական միջոցներդ երևան, թափանցիկություն լինի։ Իրենց ինչ  գործն է, եթե տեռորիզմի, թրաֆիկինգի վրա չես ծախսում գումարները, որոնք ուղղակի անընդունելի են, բայց եթե գործողությունն ընկալելի և ընդունելի է հաշիվ ինչո՞ւ չեք բացում։ Այ սա է մթնոլորը, անկախ միավոր բանկը վախենում է հաշիվ բացելուց։ Քաղաքական միավորների , կուսակցությունների ներկայացուցիչներին հիմա հարցնում եմ՝ դուք բանկային հաշիվներ ունե՞ք։Օրինակ՝ «Հայաքվեն», «ԱԺԲ»-ն, ՀՅԴ-ն ունե՞ն, մալադեց, բա ոնց եք բացել։ Այսինքն՝ երկրում գործող բոլոր կազմակերպություններն ունեն, բայց այս շարժումը չունի»,- ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ  չարիքի դեմ դատական գործընթաց է սկսելու՝ զրպարտության հոդվածով։

«Խորհրդարանում էս նեռը հունիսի 12-ի դեպքերի մասով ասել է հետևյալը․ «Եպիսկոպոսը մոտեցել է  ոստիկաններին ու ասել՝ տղաներ, սաղավարտներն իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտներ, ոչ մի բան չի լինելու, հետո գնացել է քարերով հարվածելու գործընթացն է կազմակերպել նույն մարդը»։ Այսինքն՝ ես սկզբից գնացել ասել եմ սաղավարտները հանեք, հետո էլ կազմակերպել եմ քարերով հարվածելը։ Էս հայտարարությունն է արել Խորհրդարանի ամբիոնից, որի մասին այսօր առավոտյան եմ իմացել։ Էս ստախոսը, որը Բեռլինից էսիմ ուր է ուզում քշել հեծանիվը, հուսամ էդպես քշելով կգնա, որոշել է այդպիսի հայտարարություն անել։ Հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգն ի վերջո  գործում է ,թե ՝ ոչ։ Այդ որ դատավորն է հանձն առնելու  և տանելու այս գործը մինչև վերջ»,- ասաց նա։