Հրապարակված տվյալների համաձայն, նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպնել փորձող հրաձիգը, 20-ամյա գրանցված հանրապետական է, որը նախկինում փոքր ներդրում է արել դեմոկրատամետ խմբավորման գործունեության մեջ, հայտնում է CNN-ը։
Թոմաս Մեթյու Քրուքսն ապրում էր Պիտսբուրգի Բեթել պարկում: 2022 թվականին նա ավարտել է Բեթել պարկի միջնակարգ դպրոցը։
Քրուքսը քվեարկությանը գրանցված է եղել որպես հանրապետական: Այս տարվա նախագահական ընտրությունները կլինեին առաջինը, որոնցում նա կկարողանար քվեարկել որպես չափահաս: Միաժամանակ Թոմաս Քրուքսը 2021 թվականի հունվարին 15 դոլար նվիրատվություն է արել Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործողությունների կոմիտեին:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ Քրուքսը կրակել է Թրամփի վրա հանրահավաքի անվտանգության պարագծից դուրս գտնվող մոտակա շենքի տանիքից, ինչից հետո սպանվել է Գաղտնի ծառայության գործակալների կողմից: Նա անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, ուստի գործակալները ստիպված են եղել ԴՆԹ-ի վերլուծություն իրականացնել և կենսաչափական հաստատում ստանալ:
Հիշեցնենք, որ մահափորձի արդյունքում, բացի կրակողից, ևս մեկ մարդ է զոհվել, մեկ մարդ վիրավորվել է։ Ինքը՝ Թրամփը, ականջի վիրավորում է ստացել։