Շնորհավոր ծնունդդ, Արմեն


Շնորհավոր ծնունդդ, Արմեն
Հուլիս 13 21:51 2024

Այսօր լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 59 տարեկան:

 

 

Դատարանում ողբերգականորեն մահացած պրոդյուսերԱրմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի և նրա դատաիրավական համակարգի քաղաքական հետապնդումների, քաղաքական անմարդկային հաշվեհարդարի զոհը դարձավ:

 

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանությունների կողմից մեղադրվում էր քաղաքացիների «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Հարցազրույցներից մեկում նա հայտարարել էր, որ լեռնային շրջանների բնակիչները զտարյուն հայեր են, իսկ հովիտների բնակիչների «կեսը եթիմ են ու թուրք»։

2022թ. մայիսի 17-ին Արմեն Գրիգորյանին նախ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները մասկի-շոուով ցուցադրական ձերբակալեցին, ապա կալանավորվեցին:

2022-ի հուլիսի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ նա կորցրեց գիտակցությունը։ Դատարան եկած բժիշկները փորձեցին վերականգնել սրտի աշխատանքը, սակայն նրանց ջանքերն ապարդյուն եղան։

Քաղաքական շինծու գործ, քաղաքական սպանություն, հաշվեհարդար, իշխանությունների կողմից կանխամտածված գործողությունների հետևանք… այսպես էին հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների գործիչներն արձագանքել Արմեն Գրիգորյանի ողբերգական մահվանը:

Լույսերի մեջ մնաս, Արմեն Գրիգորյան…