Արթուր Ալեքսանյանն ու Մուսա Եվլոևը միասին ճաշել են


Արթուր Ալեքսանյանն ու Մուսա Եվլոևը միասին ճաշել են
Հուլիս 13 11:33 2024

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Վլադիկավկազում, որտեղ հայ ըմբիշները պատրաստվում են 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական ամառային 33-րդ խաղերին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Արթուր Ալեքսանյանը հավաքի ընթացքում հանդիպել մինչև 97 կգ քաշային կարգում իր սկզբունքային մրցակից՝ Մուսա Եվլոևի հետ։ Ըմբիշները միասին ջերմ միջավայրում ընթրել են և հավանաբար զրուցել ապագայի պլաններից։Հավանական է, որ Ալեքսանյանն ու Եվլոևն այլևս չհանդիպեն միմյանց նույն մրցագորգում, քանի որ Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեկան ոճի ըբշամարտի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերին պատրաստվում են Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):