Ալեն Սիմոնյանը դատական հայց կներկայացնի


Ալեն Սիմոնյանը դատական հայց կներկայացնի
Հուլիս 12 18:06 2024

«Այն, որ լրագրողը դադարում է լրագրող լինելուց ու վերածվում է մատուցողի և սկսում մատուցել այն, ինչ իրեն պատվիրում են, մեր իրականության մեջ, ցավոք, շատ տարածված է»,- նման բովանդակությամբ գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 
 
 

«Ահա այստեղ էլ Թագուհին, ով իր աշխատակիցներին ինձ վրա «ՖԱՍ» հրաման է տվել, անգրագետ-անգրագետ աջ ու ձախ փորձում են ինձ հետ կապված որևէ բան գտնել՝ էլ պարբերաբար իմ աշխատակիցների մուտք ու ելքն են հարցնում, էլ կեղտոտ ներքնազգեստի մեջ քուջուջ անում, հիմա էլ ակնհայտ սուտ են գրել, թե իբր իմ եղբայրը հերիք չէ աշխատում է տնօրեն ասֆալտի կազմակերպությունում, այն էլ վերջերս 4 միլիարդի տենդեր է հաղթել այն պարագայում, որ 2023 թ. մայսիսից իմ եղբայրը տնօրեն չէ, իսկ 2023 թ. սեպտեմբերից ընդհանրապես դուրս է եկել նշված կազմակերպությունից: