Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում. Էրդողան


Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում. Էրդողան
Հուլիս 12 11:33 2024

Մենք ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն տիրի. այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը դրական քայլեր է անում. Ադրբեջանի նախագահը նույնպես խաղաղությանև դրական օրակարգի կողմնակից է», - ասել է նա:

Նշելով, որ թե՛ աշխարհը, թե՛ տարածաշրջանը խաղաղության են ձգտում՝ Էրդողանն ընդգծել է, որ իրենք ցանկանում են որքան հնարավոր է շուտ հասնել դրան։