Տղաս ձեր տարիքին էր, իսկ դուք վարդերի թաց նոթերից եք վախենում. ում համար տվեցի քեզ, Մենուաս. Կարին Տոնոյան


Տղաս ձեր տարիքին էր, իսկ դուք վարդերի թաց նոթերից եք վախենում. ում համար տվեցի քեզ, Մենուաս. Կարին Տոնոյան
Հուլիս 12 00:09 2024

Կարին Տոնոյանի գրառումը.

 
 

«Գնում եմ Եռաբլուր... 

 

Նստում եմ տաքսի մեքենայի կաշվե սրահում ու ձեռքիս վարդերը դնում կողքիս.... 

 
 

- Ուր, Եռաբլո°ւր, -հարցնում է երիտասարդ վարորդն ու ավելացնում, -հո, վարդերը ջրոտ չեն.... 

    Ցավից կուչ եմ գալիս, մի կերպ արտաբերում. 

- Չէ, ջրոտ չեն.... 

Ամբողջ ճանապարհին հոգիս պատեպատ է խփվում.... Տեղ հասանք, վճարեցի գումարն ու հարցրի. 

 

- Քանի տարեկան եք, տղաս... 

- 40,- անհասկանալի հայացքով դեմքիս նայեց տղան: 

 

- Իմ որդին էլ հիմա 38 տարեկան պիտի լիներ, բայց կյանքը տվեց, որ մենք ապրենք, իսկ Դուք ծաղիկի թաց կոթերից եք վախենում....

   Իջա, արցունքներս խեղդելով հասա Մենուայիս ու լուռ գոռացի. 

 

- Ում տվեցի քեզ , Մեեեն, ինչի համար......»: