Ռուսաստանում նոր «Ռոսիա» ազգային կենտրոն կկառուցվի


Ռուսաստանում նոր «Ռոսիա» ազգային կենտրոն կկառուցվի
Հուլիս 11 18:00 2024

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, ներկայիս Expo Center-ի տեղում, նոր «Ռոսիա» ազգային կենտրոն կկառուցվի։ Այնտեղ կտեղափոխվի արդեն իսկ խորհրդանշական «Ազգային տնտեսական նվաճումների ցուցահանդեսը» (ВДНХ-խմբ.)։

Կենտրոնի ստեղծման նախագծին աջակցել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Սա նշանակում է, որ արդյունքի մեջ կասկած չկա»,-գրում են ռուսական պարբերականները։

«Պետք է պայմաններ ստեղծել, որ հենց այս նյարդը, թե ինչ է անում երկիրը, ինչպես է երկիրը ապրում, ինչի է հասնում, ցույց տրվի։ Մենք ազգային կենտրոն ենք ստեղծելու։ Սա որոշված ​​է»,- հուլիսի 8-ին ասել է ՌԴ նախագահը։