Ցանկացել են պայթեցնել ՊՆ ղեկավարներին. ձերբակալված կա


Ցանկացել են պայթեցնել ՊՆ ղեկավարներին. ձերբակալված կա
Հուլիս 10 16:12 2024

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության կողմից հավաքագրված ռուսաստանցուն, ով ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ ՊՆ երեք բարձրաստիճան զինվորականների դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության մարմինները ձերբակալել են 1994 թվականին ծնված Ռուսաստանի մի քաղաքացու, ով Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչության հանձնարարությամբ փոստային ծառայությունների միջոցով կազմակերպել է նվերների փաթեթավորման մեջ քողարկված երեք հզոր պայթուցիկ սարքերի առաքում ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարների՝ Մոսկվայում բնակության հասցեներով»,- նշել են գերատեսչությունում: