Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳՆ-ների հետ, մտքեր փոխանակել Բլինքենի հետ


Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳՆ-ների հետ, մտքեր փոխանակել Բլինքենի հետ
Հուլիս 10 10:55 2024

Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

 

ֆֆ

 Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։