Բանակից զորացրված 20-ամյա երիտասարդը դանակահարվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


Բանակից զորացրված 20-ամյա երիտասարդը դանակահարվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հուլիս 9 20:45 2024

Այսօր՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արարատյան փողոցի 66 հասցեի մոտից «ձախ կողքի կտրած, ծակած» վերքեր ախտորոշմամբ։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan-ի տեղեկություններով մինչ Շենգավթիի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում, իսկ վիրավորը օրեր առաջ է զորացրվել և բանակի քեֆի մասնակցելիս են եղել, երբ տեղի է ունեցել վիճաբանությունը, որը շարունակվել է  դրսում և ավարտվել է՝ տուժածին դանակի մի քանի հարվածներ հասցնելով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործութան առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Գագիկ Ղ․-ն է։