Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով


Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով
Հուլիս 9 15:05 2024

Դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն նրան ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

 

Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։

 

«Ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ յուրաքանչյուր դրվագով ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական հիմնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 6 տարի ժամկետով»,-հայտարարեց դատավորը։

 

Նա նշեց, թե Վլադիմիր Գասպարյանն ազատվում է ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց, քանի որ նրա նկատմամբ համաներում է կիրառվում։

 

Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվեց անփոփոխ, մինչև վերը նշված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, դրանից հետո այն կվերացվի։

 

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը ևս մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ նույնպես համաներում կիրառվեց։