Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (տեսանյութ)


Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (տեսանյութ)
Հուլիս 9 11:38 2024

Նորոգումից հետո վերաօծվել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցին։

Գլխավոր խնդիրը տանիքի, անձևրաջրերից վնասված առաստաղի ու պատերի նորոգումն է եղել: Աշխատանքը տևել է մի քանի ամիս:

Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը և եկեղեցու պատերը զարդարող ծավալուն որմնանկարների վնասված հատվածները։