Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում են


Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում են
Հուլիս 9 11:19 2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։

Բայրամովը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։

Վաշինգտոնում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, ադրբեջանական կողմից ևս տեղեկություն չկա, թե արդյոք նախատեսված է հանդիպում Բայրամովի ու Միրզոյանի միջև։