Կիրանցում իշխանությունները կատարել են թշնամու թելադրանքը և հպարտանում են․ Սրբшզան


Կիրանցում իշխանությունները կատարել են թշնամու թելադրանքը և հպարտանում են․ Սրբшզան
Հուլիս 8 20:24 2024

Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են։ Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․

«Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն զիջել հայրենիքը։ Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի»,- նշել է Սրբազանը։