«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան


«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան
Հուլիս 8 17:28 2024

«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին:

Անազատության մեջ գտնվող այս մարդիկ շարունակում են մեծ կամք դրսևորել` ամեն ինչ մի կողմ թողած, պայքարել չարիքի այս իշխանության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մի օր այս դժոխային իրականությունը կավարտվի, սակայն քաղաքական պատճառներով բանտերում հայտնված մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքում այն անհետևանք չի մնա:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա: